Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադրբեջանի օդուժը մարտական վարժանքներ է անցկացրել

Ադրբեջանի օդուժը մարտական վարժանքներ է անցկացրել
15.07.2019 | 00:09

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի СУ-25 կործանիչները պլանային վարժանքներ են անցկացրել, որի ընթացում մարտական ռմբահարումներ ու հրթիռակոծություն է իրականացվել: Ցերեկային ու գիշերային ժամերի վարժանքներում խմբերով թռիչքներ կատարած կործանիչները հայտնաբերել են փորձադաշտերում տեղակայված «պայմանական հակառակորդի թիրախները» և հարվածել ռումբերով ու տարբեր տրամաչափի հրթիռներով: Վարժանքների մասին շաբաթ երեկոյան հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ առաջադրանքներն օդուժը հաջողությամբ է կատարել:

Դիտվել է՝ 384

Մեկնաբանություններ