Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը գրել է, որ Թրամփն Իրանի հետ պայմանագրից դուրս է եկել՝ ի հեճուկս Օբամայի

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպանը գրել է, որ Թրամփն Իրանի հետ պայմանագրից դուրս է եկել՝ ի հեճուկս Օբամայի
15.07.2019 | 00:12

ԱՄՆ-ում Մեծ Բրիտանիայի նախկին դեսպան Կիմ Դերոքը Լոնդոն ուղարկած հաղորդագրություններից մեկում գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ միջուկային պայմանագրից դուրս է եկել՝ ի հեճուկս նախորդի՝ ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի, գրում է Daily Mail-ը:

Դեսպանը, որն օրերս հրաժարական է տվել իր հաղորդագրությունների արտահոսքի շուրջ ստեղծված սկանդալից հետո, նշել է, որ Թրամփի՝ պայմանագիրը լքելու որոշումն անձնական դրդապատճառներ է ունեցել՝ կնքվել է Օբամայի նախագահության օրոք: Դերոքը նախագահի քայլը դիվանագիտական վանդալիզմ է որակել: Դերոքը դա գրել էր 2018-ի մայիսին, երբ Մեծ Բրիտանիայի՝ այն ժամանակվա ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը չէր կարողացել համոզել Թրամփին մնալ պայմանագրի կազմում:

Դիտվել է՝ 396

Մեկնաբանություններ