Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին

Բաբկեն Թունյանը` առաջին եռամսյակում արձանագրված ՀՆԱ-ի ցուցանիշի մասին
15.07.2019 | 11:13

ՀՆԱ-ի աճը որոշակի դանդաղում է, բայց դրա տոկոսը շատ բարձր ցուցանիշ է՝ ասել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը` անդրադառնալով 2019-ի առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 7.1% աճին, այն դեպքում, որ անցած տարվա առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճը եղել է 9,9%:


«Դա ընդհանրապես խնդիր չենք համարում: Եթե վերցնենք նախորդի նախորդը, կստացվի՝ էական աճ կա, եթե համեմատենք վերջին երեք տարվա հետ, ևս կստացվի՝ աճ կա»,- ասաց նա: Բաբկեն Թունյանի ներկայացմամբ՝ աճ ամեն դեպքում կա, պարզապես աճի տեմպն է թուլացել, որովհետև անցած տարվա բազան շատ բարձր է եղել, իսկ նախորդ տարվա բազան շատ ցածր է եղել:
Հարցին՝ կան ոլորտներ, որ անհանգստացնող է համարում, նա արձագանքեց՝ թվարկելով գյուղատնտեսության, շինարարության ոլորտները՝ նշելով՝ պետք է ավելի ուշադրություն դարձնել դրանց, և պետք է ծառայությունների ոլորտն առողջանա: «Այսինքն` բուքմեյքերական ծառայությունների փոխարեն շեշտը դրվի այլ տիպի ծառայությունների վրա: Բայց դա միանգամից չի լինում, տնտեսությունն ինքն իրեն է գալիս դրան»,-ասաց նա: Թունյանը դժվարացավ կանխատեսումներ ներկայացնել հետագա ամիսների աճի տեմպի վերաբերյալ և նշեց, որ նույնիսկ միջազգային կառույցները իրենց կանխատեսումերում երբեմն սխալվում են, չնայած որ կարծում է` տարվա վերջին կունենանք նախատեսվածից ոչ ցածր աճ:


2019-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսի ընդհանուր 2.5%-ով ավելանալը հանձնաժողովի նախագահը նորմալ ցուցանիշ համարեց: «Թույլատրելի միջակայքի մեջ է գտնվում: Եթե 5,5 տոկոսից բարձր լիներ, կանհանգստանայինք, եթե 2,5 տոկոսից ցածր լիներ, կանհանգստանայինք: Մեզ մոտ թիրախային միջակայքը 4 տոկոս, պլյուս-մինուս 1,5 տոկոս է: Այսինքն՝ 2,5 տոկոսից մինչև 5 տոկոս գնաճը Հայաստանի տնտեսության համար նորմալ է գնահատվում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 286

Մեկնաբանություններ