«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ԱՎԿ-ն տեղեկացնում է

ԱՎԿ-ն տեղեկացնում է
15.07.2019 | 11:15

Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակել է 2019-ի հունիսին ՀՀ-ում սպառողական գների ինդեքսի (ՍԳԻ) համապարփակ տվյալների փոփոխությունը՝ 2018-ի հունիսի նկատմամբ, ըստ որի` 2019-ի հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատությամբ սպառողական գների ինդեքսը ընդհանուր ավելացել է 2.5%-ով։ Սննդամթերքի գինը աճել է 4.8 %-ով, հացի գնի և ձավարեղենի աճը կազմել է 4.5%, միսը՝ 3.1 %, կարտոֆիլինը՝ 74,8%, թռչնամսինը (հավ, հնդկահավ և այլ ընտանի թռչուններ) 13.7 %, ձուկ, ծովամթերքինը՝ -0.3 %, կաթնամթերք, պանիրինը և ձվինը՝ 26.9%։ Ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների գներն աճել են 4.5%-ով։ Հագուստի, կոշիկի և տրիկոտաժե այլ պարագաների գները գրանցել են 1.7% աճ։

Դիտվել է՝ 295

Մեկնաբանություններ