Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

S-400-ների մատակարարման գործարքն էրդողանն անվանել է կարևորագույն համաձայնագիրը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ

S-400-ների մատակարարման գործարքն էրդողանն անվանել է կարևորագույն համաձայնագիրը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ
15.07.2019 | 11:17

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը S-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին գործարքը Ռուսաստանի հետ անվանել է երկրի ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիրը: «Ներկա պահին մեր ժամանակակից պատմության կարևորագույն համաձայնագիրը S-400-ների գործարքն է, զենիթահրթիռային համակարգերի գնումը: Թուրքիան պատերազմի չի պատրաստվում: ՀՕՊ համակարգերը կոչված են ապահովելու խաղաղությունն ու անվտանգությունը մեր երկրում: Այլ ձեռնարկվող քայլերը կատարվում են մեր պաշտպանական հնարավորությունները բարելավելու համար»՝ ասել է Էրդողանը: Նա անդրադարձել է F-35 հինգերորդ սերնդի կործանիչների մատակարարման հարցին, որը Վաշինգտոնի հայտարարությունների համաձայն կարող է խափանվել ռուսական համակարգերի ձեռքբերման պատճառով:
Էրդողանի խոսքով՝ S-400-ների մատակարարման գործընթացը, որը մեկնարկել է հուլիսի 12-ին, կարող է ավարտվել 2020-ի ապրիլին:

Դիտվել է՝ 316

Մեկնաբանություններ