ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Թրամփը դեմոկրատ կոնգրեսականներին առաջարկել է «իրենց երկրներ վերադառնալ»

Թրամփը դեմոկրատ կոնգրեսականներին առաջարկել է «իրենց երկրներ վերադառնալ»
15.07.2019 | 11:20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին դուր չի եկել, որ Դեմոկրատական կուսակցությունից որոշ կանայք խորհուրդներ են տալիս երկիրը կառավարելու վերաբերյալ։ Թրամփը կոնկրետ ազգանուններ չի նշել, թվիթ է հրապարակել, որ Կոնգրեսում Դեմոկրատական կուսակցության իգական սեռի որոշ ներկայացուցիչների կոչ է արել վերադառնալ երկրներ, որտեղից եկել են նրանց ընտանիքները։

Հավանաբար, ԱՄՆ նախագահը նկատի է ունեցել Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսին (նրա ծնողները Պուերտո Ռիկոյից են), Իլհան Օմարին (մանուկ հասակում նա ԱՄՆ է տեղափոխվել Սոմալիից) և Ռաշիդ Թալիբին (նա պաղեստինյան արմատներ ունի)։

Դիտվել է՝ 291

Մեկնաբանություններ