Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Վարչապետի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցեր

Վարչապետի մասնակցությամբ քննարկվել են ճանապարհային երթևեկության անվտանգության հարցեր
15.07.2019 | 11:22

Կառավարությունում քննարկում է տեղի ունեցել ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ: ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Այսօր իմ խնդրանքով վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ բավական արդյունավետ քննարկում` ճանապարհային երթեւեկության անվտանգության վերաբերյալ։ Մոտ երկու ժամ տեւած հանդիպմանը ակտիվիստներն ու ՀԿ ղեկավարները վարչապետին ու կառավարության անդամներին ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջակությունները, ծանոթացան սպասվող բարեփոխումների բովանդակությանն ու դրանց իրականացման վերջնաժամկետներին։ Առավել մանրամասն կներկայացնենք վաղը նախատեսված մամուլի ասուլիսին։

Աշխատանքները ավելի արդյունավետ կարգավորելու եւ վերահսկելու համար, պայմանավորվեցինք հանդիպել ամիսը մեկ անգամ։ Դրա համար վարչապետին կից ստեղծվում է խորհուրդ, որի մեջ ներգրավված կլինեն նաեւ քաղաքացիներ։ Սիրելի ընկերներ, եթե ունեք առաջարկներ, գաղափարներ կարող եք ուղարկել ինձ։ Անվտանգ երթեւեկություն բոլորիս»։

Դիտվել է՝ 338

Մեկնաբանություններ