Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանն ամենաշատ աղբ ունեցող երկրներից 6-րդն է

Հայաստանն ամենաշատ աղբ ունեցող երկրներից 6-րդն է
15.07.2019 | 18:09

USA Today-ը ներկայացրել է, թե որոնք են աշխարհի ամենաշատ աղտոտված երկրները: Խոսքը աղբի թափոնների մասին է, որոնք, ըստ Համաշխարհային բանկի տվյալների, գրոհում են Երկիր մոլորակը, իսկ դրանց առաջացման տեմպերը գնալով ահագնանում են:

Պարբերականը կազմել է աղտոտված երկների ցուցակը` հիմք ընդունելով հանգամանքը, թե որ երկրում բնակչության մեկ շնչի հաշվով ինչքան աղբ է «արտադրվում»:


Ցուցակում Հայաստանն առաջին տասնյակում է` 6-րդ հորիզոնականում:
«Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացու տարեկան բաժին է ընկնում ավելի քան 16 տոննա թափոն: Բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ամենաշատ աղբ արտադրող երկրներն են` Կանադան, Բուլղարիան և ԱՄՆ-ն»,- գրում է թերթն ու հավելում, որ տասնյակում են նաև Ֆինլանդիան, Էստոնիան, Շվեդիան, Լյուքսեմբուրգը, Ուկրաինան և Սերբիան:

Դիտվել է՝ 390

Մեկնաբանություններ