Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բեռլինը կոչ է անում Թուրքիային դադարեցնել գազի արդյունահանման աշխատանքները Կիպրոսի ափամերձ գոտում

Բեռլինը կոչ է անում Թուրքիային դադարեցնել գազի արդյունահանման աշխատանքները Կիպրոսի ափամերձ գոտում
15.07.2019 | 23:13

Բեռլինը կոչ է անում Թուրքիայի իշխանություններին դադարեցնել Կիպրոսի ափերի մոտ իրականացվող գազի արդյունահանման գործողությունները՝ հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռայներ Բրոյլը:

«Մենք կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Միջերկրական ծովի արևելյան հատվածում երկրաբանական աշխատանքները: Այս հակամարտությունը կարող է հանգուցալուծվել բացառապես բանակցությունների միջոցով»՝ ասել է նա: 2011-ին Կիպրոսին պատկանող տնտեսական գոտում բնական գազի խոշոր պաշարներ էին հայտնաբերվել` 140 միլիարդ խորանարդ մետր: Թուրքիան, չի ճանաչում Կիպրոսի բացառիկ իրավունքները «Աֆրոդիտե» հանքավայրի հանդեպ:

Դիտվել է՝ 234

Մեկնաբանություններ