Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Արման Թաթոյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ

Արման Թաթոյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ
15.07.2019 | 23:17

Հայաստանի 2-րդ նախագահի հետ կապված գործը և Մարտի 1-ին առնչվող բոլոր հարցերն իմ անմիջական ուշադրության ներքո են՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա տեղյակ է կոնկրետ գործով դատավորների գործողությունների շուրջ մտահոգություններին. «Դրանց վերաբերյալ հիմա չեմ կարող դիրքորոշում հայտնել, քանի որ մտահոգություններից յուրաքանչյուրը վերաբերում է կոնկրետ գործով դատավորի լիազորություններին: Միայն նշեմ, որ պարոն Ալումյանը հրապարակային դիմել է ինձ, որից հետո ես խոսել եմ նրա հետ, պայմանավորվել ենք, որ նա այդ խնդիրների վերաբերյալ գրավոր դիմում ներկայացնի: Առավել մանրամասն հարցն ուսումնասիրելուց հետո կհասկանանք՝ դա մեր լիազորությունների մե՞ջ է, թե՞ ոչ»:


Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Քոչարյանի հետ հանդիպման մասին Արման Թաթոյանն ասաց, որ մի քանի օր առաջ այցելել է նրան. «Իմ խնդիրը պահման պայմանների հետ կապված հարցերն են: Դժգոհություններ պահման պայմանների վերաբերյալ չեն ներկայացվել: Առանձնազրույցի մանրամասները չեմ կարող ասել, իսկ ինչ վերաբերում է դատաքննության շուրջ մտահոգություններին, Քոչարյանը հայտնել է այն նույն մտահոգությունները, որոնց մասին բարձրաձայնում են փաստաբանները։ Ես ասել եմ, որ դրանց միջամտել չեմ կարող», - ասաց Թաթոյանը:

Դիտվել է՝ 307

Մեկնաբանություններ