Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Տարոն Սիմոնյան. Այն, ինչ մենք ասում էինք կես տարի ՝ կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով

Տարոն Սիմոնյան. Այն, ինչ մենք ասում էինք կես տարի ՝ կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով
15.07.2019 | 23:27

ԼՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանը համակարծիք է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության հետ: «Փորձագիտական հիմնարկ լինելով հանդերձ՝ Վենետիկի հանձնաժողովը տալիս է եզրակացություններ եվրոպական խորհրդի անդամ պետություններում ընթացող գործընթացներին, այդ թվում նաև այդպիսի եզրակացություն տրվել է մեր երկրում ընթացող գործընթացներին: Ինչպե՞ս կարող եմ արձագանքել այդ եզրակացությանը, եթե այն, ըստ էության, համընկնում է նախկինում իմ մեկնաբանություններին և տրված եզրահանգումներին, իհարկե, դրականորեն: Այսինքն՝ այն ինչ մենք ասում էինք կես տարի, ըստ էության, կրկնվել է Վենետիկի փորձագիտական եզրակացության միջոցով»՝ ասել է պատգամավորը:
Նա նկատեց՝ պարտադիր չէր, որ միջազգային կազմակերպությունը փորձագիտական եզրակացություն տա, որ երկրի ներսում բավարվեն դրա արդյունքներով, փոխարենն, ըստ պատգամավորի, կարելի է ականջալուր լինել ներքին փորձագիտական համայնքին:

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ