Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյանի կավե ոտքերը

Նիկոլ Փաշինյանի կավե ոտքերը
16.07.2019 | 00:47

Կարելի է կարծել, որ ամառային շոգերն ու արձակուրդները որոշակիորեն կերկարաձգեն Փաշինյանի անփառունակ կառավարումը, որի արդյունքներն ամեն անցնող օրվա հետ ոչ միայն էլ ավելի ակնառու են դառնում, այլև բավականին լուրջ մարտահրավերների են վերածվում Հայաստանի համար. հենց միայն էներգետիկ ոլորտում վերջերս տեղի ունեցած վթարը և հայաստանյան երկժամյա տուրբուլենտությունը բավարար են արձանագրելու`«փոքր ածու» Հայաստանն անչափ լուրջ օրեր է ապրում, ու թե դրան էլ գումարենք Ղարաբաղի շուրջ ներքին ու արտաքին զարգացումները, ապա հաստատապես պետք չէ նախանձել մանկապարտեզում պար եկող Փաշինյան Նիկոլին:


Անցնելով առաջ նկատենք, որ ամբողջական տուրբուլենտության գոտում էր նաև ներքաղաքական դաշտը, ուր ձիու քայլով «հարկավորները» տեղորոշեցին Փաշինյանին` «ի քոյոց` քեզ մատուցանելով» այն նույն ոճով, որով ինքը այլոց ծեփել էր պատին` Տուսկի ներկայությամբ: Սա համարենք լուրջ ջրբաժան, որովհետև ցայս այդ «առաջնահերթությունը» վերապահված էր Փաշինյանի կողմնակիցներին, որոնք ոչ վաղ անցյալում «փառքով» տապալեցին Քոչարյանի ասուլիսը և «մնացյալը». խաղն իրենց ձեռքը վերցրին ընդդիմադիրները:
Համարենք սա նշանային համակարգ ու կրկին առաջ անցնենք:
Սոցցհարցումներ: Եթե ոչ ժպիտ առաջացնող, ապա հաստատապես` կասկածելի էին IRI-ի հարցումները… Ձգենք պաուզան. որովհետև թվային մանիպուլյացիան «առասպելական» էր (կարելի էր երկար կանգ առնել «անտառային այդ թվաբանության» վրա, սակայն` շատ լակոնիկ). Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը, պարզվեց, 72 տոկոս է: Ոզնուն իսկ հասկանալի է, կավե ոտքերով մանկապարտեզում թռչկոտող, Ռուսաստանի կողմից բացարձակապես «չհասկացվող», ամերիկաների կողմից ոչ մի կերպ լուրջ չընդունվող, տնտեսությունը, ներքին, հոգևոր, ղարաբաղյան կյանքը հիմնովին խառնշտորած, տապալած Փաշինյանի ռեյտինգը, լավագույն ռետինի դեպքում իսկ անհնար էր այդպես ձգել: Ինչու են այդ ռետինը դրել-ձգում` քիչ անց:


Առայժմ` Արմեն Սարգսյանի ռեյտինգի մասին: Ասել ենք, ասում ենք, ասելու ենք` պաղպաղակներով խաղն սկսած արքայական ընտանիքի «մոտիկը», աշխարհի բոլոր օթյակների «կուրատոր» Չառլզի ընկերը (հետաքրքիր է, չէ՞, Քոչարյանը Պուտինի ընկերն է, Արմեն Սարգսյանը` արքայազն Չառլզի), գրեթե լիազորություններ չունեցող, իր պես` լիազորություններ չունեցող ՍԴ «նախագահ» Վահե Գրիգորյանին «պտույտների» տանող, նույնպես լավ պարող (ոչ մանկապարտեզում) աշխարհի լավագույն բիզնեսմեններից (բարև, «Բրիթիշ պետրոլեում») Արմեն Սարգսյանը հենց այնպես չի թողել Թեմզան, նրա ափին հանգչող յուր բնակարանը և եկել նստել հայաստանյայց պահեստային նստարանին:
Սակայն մի շտապեք. այս գործը «դանդաղ է սիրում»: ՈՒստի`


ա) Պետք է դեռ բռնել մանկապարտեզում թռչկոտող Փաշինյանի կավե ոտքերից ու պինդ պահել. նա դեռ անելիքներ ու խոստումներ ունի կատարելու. (հազար անգամ ենք ասել` ինչպիսիք), ուստի պետք է սրբորեն պահպանել նրա փշրվող ոտքերը: Պետք է նաև նկատել ամենակարևորը. Նիկոլն ավելի արագ մաշվեց, վերջնականապես սպառվեց, քան իր «էլեկտորատը». իսկ իրեն ընտրածները-բերածները դեռ սպասելիքներ ունեն նրանից: Պետք է սպասել, որ բալանսավորվեն էլեկտորատն ու Փաշինյանը:


բ) Խաղն այս փուլում դեռ Արմեն Սարգսյանինը չէ. սա միջանկյալ խաղ է: Ըստ ամենայնի, երբ մեկ էլ ու անսպասելիորեն կփշրվեն Նիկոլի ոտքերը, «պետք» կլինի մեկը, որ պահակ «կանգնի», մինչև… Արմեն Սարգսյանը, կամ «հարակից» մեկը, և կամ… երրորդ իրականը:

Իրական խաղացողները ձևավորում են իրենց «բանակներն» ու թիմերը, սակայն խաղը դեռ չի բրգացել:


գ) Արմեն Սարգսյանի «բարձրագույն» տոկոսները նրբագեղ ցուցանք, «մղիչ պոմպ» էին Նիկոլ Փաշինյանի համար` առ այն, որ կան փոխարինողներ, և եթե «դու չես անում այն, ինչի համար տեղի ունեցավ «սրբազան հեղափոխությունը», ապա կգտնվեն փոխարինողներ։ Որոշիր:
Ի դեպ, լուրջ տուրբուլենտություն ու «տեղաշարժեր» են նաև պառլամենտում. չի բացառվում` սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին վերադասավորվող պառլամենտ ունենանք: Ահավոր տուրբուլենտ է Երևանի քաղաքապետարանում: Իսկ թե որքան է տուրբուլենտությունը փաշինյանական թիմում, այդ մասին ավելորդ է խոսելը:

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2954

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ