«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը»

Բոհեմական, գողտրիկ, հյուրընկալ «Արվեստանոցը»
16.07.2019 | 02:20

Գրիգոր Լուսավորչի 12 հասցեում իր դռներն է բացել «Արվեստանոց» արտ-սրճարանը: Բոհեմական, գողտրիկ, անաղմուկ, չպարտադրող, բայց հյուրընկալ անկյուն է «Արվեստանոցը»: ՈՒշագրավ է «մենյուն»՝ ցուցահանդեսներ, երաժշտական երեկոներ, կինոդիտումներ և քննարկումներ, թատերական ներկայացումներ, հանդիպումներ իրենց մեջ ՍԵՐ կրող վարպետների հետ։ Որպես առաջարկ ունեն նաև՝ երաժիշտ-խոհարարի պատրաստած ուտեստներ, Հայաստանում ծնված խմիչքներ, կղզիական համով բաներ և էլի չգիտեմ ինչեր։ Արվեստի մարդկանց յուրատեսակ հավաքատեղի է քաղաքի նորաբաց այս անկյունը: Արվեստի երեկոները բազմամարդ են: «Արվեստանոցի» հիմնադիր, նկարիչ, քանդակագործ ՆԱԻՐԻ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ասում է, որ արտ-սրճարանի դուռը բաց է բոլորի համար, անցորդները կարող են մտնել, սրճել, ծանոթանալ կամ չծանոթանալ արվեստագետին ու նրա աշխատանքին:


Ծանոթանում եմ արտ-սրճարանի առաջին ցուցադրությանը: Ռաֆայել Մանուկյան, Հովհաննես Գասպարյան, Անժելա Մարտիրոսյան, Գևորգ Սահակյան, Վանանդ Շիրազ, Նարեկ Պետրոսյան, Աննա Մկրտչյան, Նունե Վարդանյան, Արա Շահումյան… 35 արվեստագետի աշխատանքներ են ներկայացված՝ քանդակ, գեղանկարչություն, մանրանկարչություն, կոլաժ: Զրուցակիցս ասում է, որ հիմնականում ներկայացնելու են մեկ նկարչի մեկ աշխատանք:


Նաիրի Գրիգորյանը շուրջ 30 տարի ապրել և ստեղծագործել է Փարիզում: Մասնակցել է միջազգային ցուցահանդեսների։ Մեկ տարի է ինչ վերադարձել է հայրենիք: Խորհրդանշական է, 2009-ին մոսկովյան «Վան Գոգ» պատկերասրահում իր անհատական ցուցահանդեսը վերնագրել է «Անառակ որդու վերադարձը»: 2010-ին Երևանում ներկայացել է «Վերադարձ» ցուցահանդեսով: Աշխատում է լևկաս տեխնիկայով: Թեմաները հիմնականում կրոնական են (նյութն է այդպես թելադրում), բայց ավելի ժամանակակից մոտեցումով: Նաիրի Գրգորյանը շարունակում է ստեղծագործել երևանյան իր արվեստանոցում: Արտ-սրճարանում նույնպես կարելի է հանդիպել նրա աշխատանքներին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1314

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao