«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի

ԲԴԽ գիտնական անդամները ընդդեմ Նախշուն Տավարացյանի
16.07.2019 | 11:54

«Ժողովուրդը» գրում է․ «Երեկ ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում նիստ է հրավիրվել, և ԲԴԽ գիտնական անդամներ Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Հայկ Հովհաննիսյանը և Գրիգոր Բեքմեզյանը բարձրացրել են ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Նախշուն Տավարացյանի հարցը:


Գիտնական անդամները ասել են, որ 2018-ի նոյեմբերին Նախշուն Տավարացյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, և իրենք պատրաստվում են քննել այդ դիմումը և ԲԴԽ-ի հուլիսի 15-ի օրակարգում ներառել են Նախշուն Տավարացյանի հարցը: Ի պատասխան` Նախշուն Տավարացյանն առարկել է` ասելով. «Ես, դատական օրենսգրքի համաձայն, իմ պաշտոնը ստանձնել եմ 2019-ի հուլիսի 11-ին, դարձել եմ լիարժեք ԲԴԽ անդամ և երդում տալուց հետո Ձեզ հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, ուստի հետաքրքիր է` Դուք ինչ դիմում եք ուզում քննարկել»:

Դիտվել է՝ 424

Մեկնաբանություններ