Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ոչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից

Ոչ ոք չի խուսափի Թբիլիսիի հանրահավաքում անկարգությունների պատասխանատվությունից
16.07.2019 | 11:59

Թբիլիսիում հունիսի 20-ի հանրահավաքում անկարգությունների գործի հետաքննությունը շարունակվում է, և ինչպես իրավապահները, որոնք հանրահավաքը ցրելիս գերազանցել են իրենց լիազորություններն, այնպես էլ քաղաքական գործիչներն, ովքեր բռնության կոչ են արել, չեն խուսափի պատասխանատվությունից՝ լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:

«Ոչ ոք անպատիժ չի մնա, և հետաքննությունը, որն ընթանում է հունիսի 21-ից՝ վառ օրինակ է: Պատասխանատվությունից չեն խուսափի նաև այն, այսպես կոչված, քաղաքական գործիչները, անպատասխանատու մարդիկ, ովքեր մեր երիտասարդության անկեղծ բողոքն օգտագործեցին իրենց սադրիչ նպատակներով», - ասել է Բախտաձեն: Նրա խոսքով՝ այսօր արդեն ոչ ոք չի կասկածում, որ հանրահավաքը ցրելն օրինական էր։ «Ոմանց մոտ կան հարցեր՝ արդյոք ոստիկանությունն օրինակա՞ն ուժ է գործադրել։ Անշուշտ, ոչ: Շատ հիվանդագին և ծանր է, որ տուժել են մեր քաղաքացիները, և ես համերաշխություն եմ հայտնում նրանց այդ մասով: Մենք անպայման պետք է իրավական գնահատական տանք այն բոլոր դեպքերին, որոնցում, հնարավոր է, տեղ է գտել լիազորությունների գերազանցում», - ընդգծել է նա:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ