Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան խոստացել է շարունակել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ

Թուրքիան խոստացել է շարունակել հորատման աշխատանքները Կիպրոսի ափերի մոտ
16.07.2019 | 12:00

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է. «Թուրքիան կշարունակի Կիպրոսի ափերին անցկացվող երկրաբանահետախուզական աշխատանքները, չնայած ԵՄ խորհրդի կողմից` Թուրքիայի հետ բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնելուց հրաժարվելուն: Մենք լի ենք վճռականությամբ և կշարունակենք պաշտպանել մեր իրավունքները»: ԵՄ-ն որոշում է կայացրել Թուրքիայի հետ ժամանակավորապես դադարեցնել Օդային տրանսպորտի վերաբերյալ համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցությունները և անորոշ ժամանակով հրաժարվել բարձր մակարդակի հետագա հանդիպումներից: ԵՄ Խորհուրդն ընդունել է 2020 թվականի համար Թուրքիային տրվող ֆինանսական օգնության կրճատման նախաձեռնությունը, կոչ է արել Եվրոպական ներդրումային բանկին վերանայել Թուրքիայի նկատմամբ իր գործունեությունը: ԵՄ-ն ընդգծել է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի անօրինական գործողությունների վատ ազդեցությունը ԵՄ-ի հետ հարաբերությունների վրա և Անկարային կոչ է արել դադարեցնել հետագա գործողությունները` հարգելով Կիրպոսի ինքնիշխանությունն ու օրենքները:


Անկարան, որը վիճարկում է Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտու սահմանները, ուղարկել է «Ֆաթիհ» նավը՝ հայտարարելով, որ հորատումը կտևի մինչև սեպտեմբերի 3-ը, ուղարկվել է և երկրորդ՝ «Յավուզ» նավը, ինչը Հունաստանը և Կիպրոսը սադրանք են համարում։

Դիտվել է՝ 493

Մեկնաբանություններ