Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Մուննաթ-զուննաթ»՝ Վենետիկի հանձնաժողովի հասցեին

«Մուննաթ-զուննաթ»՝ Վենետիկի հանձնաժողովի հասցեին
16.07.2019 | 12:02

«Հրապարակը» գրել է. «Երեկ առավոտից համացանցն աղմկում էր Վենետիկի հանձնաժողովի եզրակացության հետ կապված: Մինչ հանրությունը սպասում էր, որ պաշտոնական արձագանք կլինի որևէ պատկան մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, հրապարակվեց Արդարադատության նախարարության պատասխանը, որի վերնագրից արդեն կարելի էր եզրակացնել, թե ինչ բովանդակություն ունի: «Ի պատասխան Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի զեկույցի բովանդակության շահարկումների»: Իսկ տեքստն ուղղակի վկայում է, որ ասելիքը բացակայում է: Ավելի ճիշտ՝ ողջ ասելիքը կենտրոնացված է երկու հանգամանքի վրա: Մեկը, թե «առնվազն տարակուսանք է առաջացնում այն փաստը, թե ինչպես է սահմանափակ հասանելիությամբ զեկույցը կամ դրա բովանդակությունը հասանելի դարձել հարցը միակողմանիորեն շահարկող անձանց շրջանակին»:


Այսինքն՝ Արդարադատության նախարարությունը վրդովված է ոչ այնքան զեկույցի բովանդակությունից, որքան այն փաստից, որ արտահոսք է եղել: Մինչդեռ ակնհայտ է, որ նման կարևոր հարցում հնարավոր չէր լինի «մախաթը պարկում թաքցնել»՝ վաղ, թե ուշ այն հասանելի էր դառնալու հանրությանը: Եվ առնվազն տարօրինակ է, որ իրեն «ժողովրդի իշխանություն» հռչակած կառավարությունը ծանր է տանում այն, որ ժողովուրդը տեղեկացել է ինչ-որ փաստի մասին:


Եվ հայտարարության երկրորդ մեսիջը. նախարարությունը մանրակրկիտ ներկայացնում է, թե ում հետ են իրենք և մասնավորապես նախարարը հանդիպել «եվրոպաներում»՝ նշելով անուններ. Թորբորն Ցագլանդ, Ջիանի Բուքիքիո և այլք, ում այս գաղափարներն «առավել մանրամասնորեն ներկայացվել և քննարկվել են»:


Իսկ «ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որևէ պաշտոնական դիրքորոշում դեռևս չի արտահայտել»:
Այս մուննաթ-տեքստից հասկացվում է, որ ՀՀ իշխանությունն ասում է՝ մենք ձեզ ներկայացրել ենք, դուք լսել եք, հիմա ի՞նչ եք նման հայտարարություն անում: Իսկ սա նշանակում է, որ իրենց թվում է, թե երբ եվրոպացիները լսում և լռում են, ուրեմն համաձայն են լսածի հետ: Կամ էլ՝ պարզապես կարծում են, որ իրենք այնքան լավն են, որ իրենց ամեն ասածի հետ եվրոպական կառույցները պետք է անխոս համաձայնեն: Եվ վերջում Արդարադատության նախարարությունը սպառնում է. «Հարցի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հանդես կգա հայտարարությամբ»: Հավանաբար, հիմա էլ եվրոպական կառույցներին, մասնավորապես Վենետիկի հանձնաժողովին է «ասֆալտին փռելու» մեր վարչապետը»:

Դիտվել է՝ 558

Մեկնաբանություններ