Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն»

Ո՞ր երեք մարզպետները «կգնան տուն»
16.07.2019 | 12:05

«Փաստը» գրում է. «Այն փաստը, որ ցանկացած իշխանության համար կարևորագույն բաղադրիչ է համարվում ճիշտ կադրային քաղաքականությունը, և հենց դրա շնորհիվ է հնարավոր լինում կազմակերպել ճիշտ կառավարում, գրեթե անբեկանելի ճշմարտություն է։ Ահա այս խնդրի հետ կապված՝ ՀՀ գործող իշխանությունները կանգնած են լուրջ «դիլեմայի» առաջ՝ հատկապես մարզպետների հետ կապված։ Առաջիկա ամսում Նիկոլ Փաշինյանը նախատեսել է իր «մարզային կադրային քաղաքականության» մեջ վերանայում կատարել և, ըստ էության, որոշ մարզպետներ հրաժեշտ կտան իրենց պաշտոններին։ Խոսքը միանգամից երեքի մասին է, որոնց անունները մեր աղբյուրները թեպետ չեն նշում, սակայն ելնելով վերջին շրջանում պտտվող անուններից, դժվար չէ կռահել, թե հատկապես որ մարզպետները կազատվեն աշխատանքից, իսկ ավելի ստույգ ՝ կտեղափոխվեն այլ աշխատանքի»:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ