«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Եվրոպան ԱՄՆ-ի ու Իրանի միջև

Եվրոպան ԱՄՆ-ի ու Իրանի միջև
17.07.2019 | 10:49

Le Figaro-ն գրում է Թեհրանի ու Վաշինգտոնի ճգնաժամը լիցքաթափելու վերջին փորձի մասին: Թեպետ Փարիզը նույնիսկ Թեհրան էր ուղարկել իր հատուկ ներկայացուցչին՝ բանակցությունները վերսկսելու նպատակով, համարա ոչ ոք արդեն պատրանքներ չունի ԱՄՆ-ի ու Իրանի երկխոսության վերականգնման մասին: Սակայն ԵՄ-ն առաջվա պես դանդաղում է Թեհրանի դեմ պատժամիջոցներ սահմանել՝ վերջին շանսի հույսով: Անցյալ շաբաթվա վերջին Հասան Ռուհանին հայտարարեց, որ պատրաստ է Վաշինգտոնի հետ ցանկացած բանակցության, հենց ԱՄՆ-ը հանի պատժամիջոցները ու վերադառնա 2015-ի միջուկային համաձայնագրին: Բայց Դոնալդ Թրամփի համար բանակցելու ժամանակը սպառվել է և հասել է նոր՝ էական պատժամիջոցների ժամանակը: Le Figaro-ն «խուլերի երկխոսություն» է անվանում Թեհրանի ու Վաշինգտոնի ռեպլիկների փոխանակումը: Համաձայնագիրը պահպանելու եվրոպացիների ջանքներն ապարդյուն էին՝ գտնում է Le Figaro-ն: ԱՄՆ-ը շեշտը դնում է խեղդող պատժամիջոցների վրա, որ պետք է Սպիտակ տան կարծիքով հանգեցնեն նրան, որ Իրանի ժողովուրդը հասկանա սեփական կառավարության փակուղային քաղաքականությունը և ապստամբի նրա դեմ: Ակնհայտորեն սա այն ռազմավարությունը չէ, որ արագ արդյունքների կհանգեցնի: Ի պատասխան Իրանը նույնպես վճռել է խաղալ սրացման վրա՝ հույս ունենալով, որ եվրոպացիները կկարողանան համոզել ԱՄՆ-ին՝ վերադառնալ գործարքին:


Le Monde-ը ավելի լավատես է: «Վերջին շաբաթների դինամիկան թույլ տվեց խուսափել իրանցիների ավելի վատ ու ավելորդ արձագանքից»՝ մեջբերում է Le Monde-ը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերը, որ մտադիր է առաջիկայում նորից հանդիպել Հասան Ռուհանիին, բանակցել Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հետ: Իրան-ամերիկյան դիմակայության դրվագներից մեկը դարձավ ֆրանս-իրանցի անտրոպոլոգ 60-ամյա Ֆարիբա Ադելյայի ձերբակալությունը՝ նա մեղադրվում է լրտեսության մեջ: Le Figaroն գտնում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների իրականացրած ձերբակալությունը «պատերազմի կուսակցության»» հարվածն է նախագահ Հասան Ռուհանիի դիրքերին, որ եվրոպացիների հետ երկխոսության կողմնակից է: Le Monde-ը ևս համաձայն է, որ Ադելկայի ձերբակալության հետևում «պատերազմի կուսակցությունն» է՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Համենեիի մերձավորները: Le Monde-ը համարում է, որ դա Ֆրանսիայի դիվանագիտության բանակցային ջանքերը նվազեցնելու փորձ է:
RFI


Հ.Գ. ԱՄՆ-Թուրքիան կոնֆլիկտը, կարծես, դարձավ Իրանի համար լրացուցիչ ժամանակ՝ Վաշինգտոնը զբաղված է Անկարայով և Էրդողանով: Թրամփի գործն էլ գործ չի՝ ամբողջ օրը պատժամիջոցներ սահմանել՝ Ռուսաստանի դեմ, Թուրքիայի դեմ, Իրանի դեմ, ԵՄ-ի դեմ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao