Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Նիկոլ Փաշինյան. Հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին

Նիկոլ Փաշինյան. Հույս ունեմ, որ մեր տնտեսվարողները լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին
17.07.2019 | 11:49

«Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալներով՝ 14.4 տոկոսով ավելի օտարերկրացի է ժամանել մեր երկիր, քան նախորդ տարվա առաջին վեց ամիսներին: Զբոսաշրջության սեզոնը, ի դեպ, նոր-նոր է սկսվում: Հույս ունեմ՝ մեր տնտեսվարողները՝ սկսած տաքսու վարորդներից վերջացրած կրպակավարներով, լավ կընդունեն ժամանող զբոսաշրջիկներին:
Մեր երկրից լավ տպավորություններով վերադարձած ամեն զբոսաշրջիկ բարձրացնում է Հայաստանի միջազգային համարումը և մեծացնում երկրի տնտեսական ու զբոսաշրջային գրավչությունը», - իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ