Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ԼՀԿ-ն հնարավոր է տրոհվի

ԼՀԿ-ն հնարավոր է տրոհվի
17.07.2019 | 11:51

«Հրապարակը» գրել է. «Վերջին շրջանում «կլասիկ» ընդդիմության դաշտից խիստ սահուն տեղափոխվել է «կլասիկ» իշխանամետության՝ «պապից ավելի կաթոլիկ» դաշտ: Հատկապես ուշագրավ են այդ առումով ֆրակցիայի ներկայացուցիչ Սրման Բաբաջանյանի ելույթները, քաղաքակւսն-փորձագիտական շրջանակներում պնդումներ կան, որ լուրջ տարաձայնություններ կան խմբակցությունում, մասնավորապես էդմոն Մարուքյանի եւ Արման Բաբաջանյանի միջեւ:


Ավելին՝ կարծիք կա, որ այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ֆրակցիան տրոհվի: Այս իրավիճակի մասին հարցրինք ֆրակցիայի ակտիվ պատգամավորներից մեկին՝ Անի Սամսոնյանին: «Փորձագիտական եւ կամ այլական տեսակետները ոչ մի աղերս չունեն իրականության հետ»: Այդ դեպքում ինչո՞վ բացատրել ֆրակցիայի սահուն տեղափոխությունն իշխանության տեսակետների դաշտ: «Չկա նման բան՝ կան տարբեր կարծիքներ, տեսակետներ լոկ»: Իսկ ինքներդ կիսում եք Արման Բաբաջանյանի տեսակետները: «Կարող ենք կիսել, կարող ենք չկիսել, ֆրակցիայում ամեն բան նորմալ է, ֆրակցիան շարունակում է իր աշխատանքները»: Միաձույլ ու համերաշխ: «Այո»:

Դիտվել է՝ 364

Մեկնաբանություններ