Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Եվրահանձնաժողովի նախագահ է նշանակվել

Ուրսուլա ֆոն դեր Լյաենը Եվրահանձնաժողովի նախագահ է նշանակվել
17.07.2019 | 11:57

Եվրախորհրդարանն առաջիկա հինգ տարիների համար Եվրահանձնաժողովի նոր նախագահ է նշանակվել Ուրսուլա ֆոն դեր Լյաենին: Թեկնածությունը հաստատվել է երկար ու բարդ քննարկումներից հետո:


Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերի լիազորություններն ավարտվում են հոկտեմբերի վերջին: Եվրոպական քաղաքականության ուսումնասիրության կենտրոնի զեկույցում քննադատվել է Ուրսուլա ֆոն դեր Լյաենի թեկնածության առաջադրումը, այդ թվում անձնական իրավասությունների մասով:
Եվրախորհրդարանի պատգամավորները նաև քննադատել էին հենց թեկնածուի ընտրությունը, քանի որ ԵՄ անդամ պետությունների ղեկավարները մերժել էին ԵԽ առաջատար կուսակցությունների ներկայացուցիչների առաջադրման ընթացակարգը: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը 2013-ին դարձել է Գերմանիայի առաջին կին ՊՆ նախարարը: Նախօրեին նա հրաժարական է տվել: Ուրսուլա ֆոն դեր Լյաենը դարձավ նաև Եվրահանձնաժողովի առաջին կին ղեկավարը:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ