«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը, առգրավվել է նրա համակարգիչը

Խուզարկել են Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատած դատավորի աշխատասենյակը, առգրավվել է նրա համակարգիչը
17.07.2019 | 22:17

Politica.am-ի տեղեկություններով, երեկ խուզարկություն է տեղի ունեցել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում, առգրավվել է նրա համակարգիչը, որից հետո աշխատասենյակը կնքվել է։ ՀՔԾ քննիչը ոստիկանությանը կնքել է տվել սենյակը՝ իբրև հանցանքի վայր։ Թե ինչ հանցանք է և ինչ քրգործ է, դեռևս պարզ չէ։ Արձակուրդից վերադարձած դատավոր Գրիգորյանը զարմանքով է պարզել, որ իր հետ նման բան է տեղի ունենում։ Դատավորին իր փաստաբանի հետ արգելվել է մուտք գործել սեփական աշխատասենյակ։

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, որը, հիմք ընդունելով Արցախի ներկա ու նախկին նախագահների միջնորդությունը, Ռոբերտ Քոչարյանի կալանքը որպես խափանման միջոց փոխելու որոշում է կայացրել։ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում կատարվել է խուզարկություն՝ ասել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Հարցին, թե ի՞նչ քրեական գործ է, Մարինա Օհանջանյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ ավելի մանրամասն քրեական գործի վերաբերյալ կհայտնեն ուշ։ Խուզարկությունը կատարվել է պաշտոնեական կեղծիքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում՝ տեղեկացրեց հենց ինքը՝ դատավորը։ «Քրեական գործը, որի շրջանակներում կատարվել է խուզարկությունը, որևէ կապ չունի Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի հետ։ Դա մեկ այլ գործ է։ Կարող եմ ընդամենը մեկ բան ասել, որ դա այլ գործ է, որը հարուցվել է պաշտոնեական կեղծիքի փաստի առթիվ», - ասաց դատավորը։


Հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունի նա այդ քրեական գործով, Գրիգորյանը պատասխանեց. «Առայժմ ոչ մի կարգավիճակ չունեմ»։

Դիտվել է՝ 232

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao