ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ Մայր Աթոռում

Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ լսումներ Մայր Աթոռում
17.07.2019 | 22:19

Հուլիսի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցան լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ և քահանաներ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարևորեց կոնվենցիայի առնչությամբ հանրության և հոգևորականության մտահոգությունների շուրջ հետևողական քննարկումների անցկացումը։ Փաստաթղթի առնչությամբ զեկույցներով հանդես եկան Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ ի.գ.դ. Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը՝ մասնավորապես անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող վիճահարույց դրույթներին: Քննարկման ընթացքում զեկուցողները պատասխանեցին նաև ներկաներին անհանգստացնող հարցերին, լուսաբանեցին կոնվենցիայի շուրջ Եվրոպայի Խորհրդի տարբեր անդամ երկրների արձագանքները: Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։

Դիտվել է՝ 352

Մեկնաբանություններ