Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառելու F-35 կործանիչներ

ԱՄՆ-ն Թուրքիային չի վաճառելու F-35 կործանիչներ
18.07.2019 | 11:46

ԱՄՆ-ն որոշում է կայացրել Թուրքիային չվաճառել F-35 կործանիչներ, քանի որ Անկարան Ռուսաստանից գնել է ռուսական C-400 զենիթահրթիռային պաշտպանական համակարգեր՝ հայտարարել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ Թուրքիան պատվիրել էր ավելի քան 100 օդանավ ու ծրագրել էր ավելացնել թիվը, սակայն քանի որ Թուրքիան արդեն ձեռք է բերել հրթիռային համակարգեր, Թուրքիային արդեն արգելված է գնել ամերիկյան կործանիչներ:

Դիտվել է՝ 241

Մեկնաբանություններ