«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Լարված իրավիճակ Իջևանում. ի նշան բողոքի փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը

Լարված իրավիճակ Իջևանում. ի նշան բողոքի փակել են Վանեցյանի և Օսիպյանի ճանապարհը
19.07.2019 | 00:07

Տավուշի մարզպետարանում խորհրդակցությունից հետո իջևանցիները ի նշան բողոքի փակել էին Իջևանից Երևան տանող ճանապարհը՝ թույլ չտալով Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին անցնել։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին երեկ իջևանցիների և ոստիկանների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ձերբակալված անձանց ազատ արձակել։


Ոստիկանները միջամտեցին, որպեսզի ճանապարհը բացեն։ Մեծ թվով ոստիկաններ էին կենտրոնացել ճանապարհահատվածին։
Ի վերջո, ոստիկաններին հաջողվեց բացել ճանապարհահատվածը։

Դիտվել է՝ 223

Մեկնաբանություններ