Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է պատրաստում Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ Ռուսաստանի հետ կապերի ամրապնդման գործում նրա դերի և ժողովրդավարական ճանապարհից երկրի հեռանալու հետ կապված: ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրները նշում են, որ Իվանիշվիլիի գործողությունները նպաստում են ռուսական շահերին և խաթարում են Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Վրաստանի ձգտումները:               
 

ՍԴ նախագահը քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել վարչապետի գնահատականները

ՍԴ նախագահը քաղաքական է համարում և հրաժարվում է մեկնաբանել վարչապետի գնահատականները
19.07.2019 | 00:12

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը բարձր դատարանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գնահատականները համարում է քաղաքական և հրաժարվում մեկնաբանել: «Ազատությանը» նա ասել է. «Քաղաքական հայտարարությունները չեմ մեկնաբանում, Սահմանադրական դատարանը մեկնաբանում է իրավական ակտերը: Ես կրկնում եմ՝ քաղաքական հարցերին ես լուծում չեմ տալիս, մնացածը մեր հայտարարության մեջ կա»:


Հարցին՝ Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակից ի՞նչ լուծումներ են քննարկվում, և բացառո՞ւմ է իր և ՍԴ անդամների հրաժարականը, Հրայր Թովմասյանն արձագանքեց․ «Ինչպե՞ս: Իսկ Դուք բացառում ե՞ք, որ վաղը երկրաշարժ կլինի Հայաստանում: Դուք բացառում ե՞ք, որ վաղը աշխարհը շուռ կգա»:

Դիտվել է՝ 204

Մեկնաբանություններ