Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան․ Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ

Նիկոլ Փաշինյան․ Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ
19.07.2019 | 00:21

«Ապօրինի ծառահատումներով զբաղվող անձանց հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու, և Հայաստանի կառավարության հետ ոչ մեկը չի կարող շանատժի լեզվով խոսել», - կառավարության նիստում, անդրադառնալով երեկ երեկոյան Իջևանում ոստիկանների ու ապօրինի անտառահատումների արգելքի դեմ բողոքող քաղաքացիների բախումներին, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նիստից առաջ ֆեյսբուքի իր էջում վարչապետը գրել էր. «Ապօրինի ծառահատումները կասեցնելու ենք ամենայն վճռականությամբ: Երեկվա դեպքերի մեղավորները, ինչպես նաև ապօրինի ծառահատումների կազմակերպիչները պիտի պատժվեն խստությամբ»:
«Ես ուզում եմ հստակ լինենք. ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես շատ հստակ խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ և այստեղ Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված: Ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: Հայաստանի կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել, և սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է», - հայտարարեց վարչապետ Փաշինյանը:
Երեկ Իջևանում մի քանի հարյուր քաղաքացիներ փակել էին Հայաստան - Ոստիկանապետ Վալերի Օսիպյանը երեկվանից Իջևանում է՝ տեղում ոստիկանության գործողությունները ղեկավարելու համար, կառավարության նիստում տեղեկություններ տրամադրեց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը:


Գնդապետի խոսքով, երեկ մոտ հինգ հարյուր հոգի փակելով ճանապարհը՝ պահանջում էին հանել պահակակետերը, որ կարողանան մարզից դուրս բերել ապօրինի հատված ծառերը՝ վաճառելու նպատակով. «Ժամը 18:00-ի շրջանում չենթարկվելով Ոստիկանության օրինական պահանջներին և փակելով արդեն բավական մեծ քանակով՝ մոտ 500 հոգով մայրուղին, ոստիկանությունն օրենքի շրջանակում պատնեշ էր կազմել և ուզում էինք բացել փողոցները: Այդտեղ տեղի ունեցավ բախում, և այդ բողոքավոր հատվածը՝ քարերով, փայտերով, մահակներով, վնասվածքներ պատճառեցին մեր մի խումբ ոստիկաններին, ինչպես նշեցիք, 12 հոգու և 2 հոգու քաղաքացի տեղափոխվել էին Իջևանի բժշկական կենտրոն: Այո, փառք Աստծո, որ վնասվածքները լուրջ չեն և վտանգավոր չեն: 8 հոգի այժմ հոսպիտալացված են Ոստիկանության հոսպիտալում, վիճակը բավարար է, 2-ը կմնան, 6 կգնան ամբուլատոր հսկողության տակ»:


Ոստիկանությունը երեկվանից ուժեղացված ծառայության է տանում Իջևանում, ոստիկանության զորքեր են տեղափոխվել քաղաք: Մովսիսյանը տեղեկացրեց, որ մայրուղին բաց է, իրավիճակը վերահսկվում է, Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 258 (խուլիգանություն) և 316 (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հոդվածների հատկանիշներով․ «19 հոգու բերման են ենթարկել, որոնցից այս պահին 13-ը ձերբակալված են, մնացածը ստորագրությամբ բաց են թողնված»: Վարչապետը միջամտեց․ - «Բայց ես գիտեմ, որ պոտենցիալ բերման ենթարկվողների ցանկն ավելի լայն էր, պետք է շուրջ 36 հոգի առավել կազմակերպիչները․․․ 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ու՞ր են»: «Պարոն վարչապետ, գիշերն իրականացվեցին օպերատիվ գործողություններ. բոլորի հասցեներով գնացել էին խմբեր, որ բերման ենթարկվեին այդ անձինք, որոնց ցուցակը մենք ունեինք: Բայց չլինելով տեղում, բացակայելով բնակության վայրից՝ հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Այդ թվաքանակից 19-ն են բերման ենթարկվել», - պատասխանեց փոխոստիկանապետ Մովսիսյանը: Վարչապետի հարցին՝ բացառե՞լ եք նրանց հանրապետության տարածքը լքելը, Մովսիսյանը արձագանքեց՝ այո:


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, որ երեկ նույնպես Իջևանում էր, ասաց, որ միջադեպի մասնակիցներին այլընտրանքայինն աշխատանք է առաջարկվել, կա 200 աշխատատեղ, սակայն արձագանք այդպես էլ չի եղել. «Ընդհանուր տարբեր տեղերում, ոչ միայն ճանապարհաշինության մեջ, այլև այլ տեղերում մարզում շուրջ 200 աշխատատեղի մասին էր երեկ խոսում մարզպետը»:


Վարչապետը ճշտեց․ «Այսինքը, էդ մարդիկ, ովքեր ասում են, որ՝ մենք մեր հացի փողն ենք աշխատում, հիմա 200 հոգի կարող են ընդունվել աշխատանքի, հա՞: Ասեցի՞ք առաջարկը»:
Պապիկյան․ - Առաջարկը հնչել է մարզպետի կողմից, չեն արձագանքել մարզպետին: Ասել են, որ՝ մենք ունենք մի պահանջ, և այդ պահանջը պետք է կատարվի:
Փաշինյան․ - Ասեցի՞ք, որ էդ պահանջը չի կատարվելու: Տեղյա՞կ են բոլորը, որ էդ պահանջը չի կատարվելու:

Պապիկյան․ - Այո, այդ հայտարարությունը երեկ արվել է:
Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, որ վճռական են պայքարելու ապօրինի անտառահատումների դեմ: Իրենց աշխատանքը արդեն իսկ արդյունք է տվել Սյունիքի մարզում, ուր էականորեն նվազել են նման դեպքերը: Այժմ նույն գործընթացը շարունակվում է Լոռվա և Տավուշի մարզերում:
Խստացվում, քրեականացվում է պատիժը, փոխվել են անտառտնտեսությունների ղեկավարներ, ոստիկանության հետ հսկողություն են իրականացնում․ - «Ըստ տարբեր փորձագիտական գնահատականների, երկար տարիներ խոսքը գնում է տարեկան 500 հազար խորանարդ մետրից մինչև մեկ միլիոն խորանարդ մետր»:
Թվային արտահայտությամբ, դա կարող է կազմել շուրջ 40 միլիոն դոլար:

Դիտվել է՝ 353

Մեկնաբանություններ