Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանը Պարսից ծոցում նավ է կալանել

Իրանը Պարսից ծոցում նավ է կալանել
19.07.2019 | 00:22

Թեհրանի պետական հեռուստատեսության փոխանցմամբ, Իրանի Հեղափոխական գվարդիայի նավերը Պարսից ծոցում՝ Լարկի կղզու մոտակայքում, առգրավվել են «ապօրինի եղանակով մեկ միլիոն լիտր նավթ փոխադրող տանկեր»: Իրանը պնդում է, որ Հեղափոխական գվարիդայի նավերը մոտեցել են տանկերին, որ օգնության կոչ է տարածել: Չհաստատված տեղեկություններով, Պանամայի դրոշով նավարկող տանկերը պատկանում է Արաբական Միացյալ Էմիրություններին: Իրանի հեղափոխական գվարդիան ձերբակալել է նավի անձնակազմի 12 անդամներին:
Վերջին անգամ «Ռիահ» նավը ծովում իր գտնվելու մասին հաղորդագրություն է ուղարկել երկու օր առաջ:

Դիտվել է՝ 296

Մեկնաբանություններ