Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վալերի Օսիպյան. Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով

Վալերի Օսիպյան. Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով
19.07.2019 | 00:23

Իջևանում բախումների հետևանքով ձերբակալվածներին սպասվում է այն, ինչ նախատեսված է օրենքով, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Կարծում եմ՝ այս հարցին նախաքննական մարմիններն ավելի ստույգ կպատասխանեն», - ասաց նա։ Անդրադառնալով ոստիկանների գործողություններին՝ ոստիկանապետը նշեց, որ ոստիկանների գործողությունների մասին պատմածները չափազանցված են։ «Չեմ կարծում, որ դրանք իրականությանը համապատասխանում են, այսօր ոստիկանության գործողություններն իրապես տարբերվում են նախորդ տարիներից», - ասաց նա։ Վալերի Օսիպյանը նշեց՝ երբ դիմացինը փորձում է անկանոն շարժումներ անել ու խոչընդոտել ոստիկանության օրինական գործողություններին, ինքը չի բացառում, որ այդ ընթացքում ինչ-որ կապտուկներ առաջանան։ «Չեմ բացառում, բայց որ ոստիկանության գործողությունները զուգորդվեն բռնությամբ՝ դա բացառում եմ», - ասաց նա։


Անդրադառնալով վիրավոր ոստիկաններին՝ նա ասաց, որ հիվանդանոցում շարունակում են բուժում ստանալ նրանցից վեցը:

Դիտվել է՝ 525

Մեկնաբանություններ