Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արթուր Վանեցյան. Իջևանի երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք

Արթուր Վանեցյան. Իջևանի երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք
19.07.2019 | 00:24

Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել բովանդակային զրույց՝ Իջևանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով և մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք՝ որպես փայտանյութ դիտարկելը», - ասաց նա։ Արթուր Վանեցյանը նշեց՝ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։ «Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացինրը, այլ պետությունը՝ համապատասխան ծառայություններիր միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով բաժանի քաղաքացիներին», - ասաց նա։ ԱԱԾ տնօրենն ընդգծեց՝ վերջին շրջանում ծառայությունը բոլոր անտառոտ տարածքներում իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառումները։ «Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ-ի կողմից, որոնց մեջ ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձիք», - ասաց նա։ Արթուր Վանեցյանի խոսքով՝ բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն։ ԱԱԾ տնօրենը տավուշցիներին կոչ արեց այլևս թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպիսին եղան երեկ։


«Բոլոր ծագած հարցերը կլուծեն մարզպետարանում ու համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում։ Ես համոզված եմ, որ հաստատ կգտնեն լուծումներ», - ասաց նա։ ԱԱԾ տնօրենը շեշտեց՝ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ՝ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք։


«Մեր՝ մարզ այցելելուց ու այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո, ամենևին չի նշանակում, որ ամեն ինչ մոռացվեց ու մեղավորները չեն բացահայտվելու ու պատժվելու», - ասաց Վանեցյանը։ Նա ընդգծեց՝ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջև։
«Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը», - ասաց ԱԱԾ տնօրենը։

Դիտվել է՝ 404

Մեկնաբանություններ