Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավութօղլուն չի բացառում նոր քաղաքական կուսակցության ստեղծման հնարավորությունը

Դավութօղլուն չի բացառում նոր քաղաքական կուսակցության ստեղծման հնարավորությունը
19.07.2019 | 00:29

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառում նոր քաղաքական կուսակցության ստեղծման հնարավորությունը, գրում են թուրքական լրատվամիջոցները: Նա նշել է, որ եթե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ իր բանակցություններն արդյունավետ ավարտ չունենան, ստիպված կլինի նոր կուսակցություն ստեղծել: Թերթերը գրել են, որ էկոնոմիկայի նախկին նախարարի գլխավորությամբ նոր կուսակցություն է ստեղծվելու, որին միանալու են նաև Ահմեթ Դավութօղլուն, Աբդուլլահ Գյուլը, Բյուլենթ Առընջը:


Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոր քաղաքական կուսակցության ստեղծման դեպքում «Արդարություն և զարգացում» կուսակցության 40 պատգամավորներ կմիանան նոր կուսակցությանը:

Դիտվել է՝ 249

Մեկնաբանություններ