ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

Արթուր Վանեցյանի ուղերձը Տավուշի բնակիչներին

Արթուր Վանեցյանի ուղերձը Տավուշի բնակիչներին
19.07.2019 | 00:32

Տավուշի մարզպետարանում այսօր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողներին ասաց, որ խորհրդակցոթյանը մասնակցում էին Տավուշի մարզի գրեթե բոլոր համայնքների ղեկավարները: «Եվ ունեցանք շատ անկաշկանդ ու բովանդակային զրույց, որպեսզի հասկանանք խնդիրները և կարողանանք լուծել այդ խնդիրները: Իրականում այն ուղերձը, որը հիմա ես կուզեմ տալ և հորդորը, որը կուզեմ հնչեցնել Տավուշի մարզի ազգաբնակչությանը, հետևյալն է: Տավուշի մարզը բացառիկ մարզ է իր անտառներով, և Տավուշի մարզի անտառները կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան որպես վառելափայտ ու փայտանյութ դիտելը: Մեր Տավուշի մարզի անտառները կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ, և այդ ուղղությամբ կառավարությունն Անտառային օրենսգրքում նախաձեռնել է փոփոխություն, որպեսզի թույլատրի ազգաբնակչությանն անտառի տարածքում կազմակերպել հանգստի գոտիներ ու զբոսաշրջային տարածքներ»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ երկրորդ տարբերակը, որը քննարկվեց, և բոլորի կողմից ընդունելի է, հետևյալն է: Քննարկվել է այն փայտանյութը, խոսքը թափուկի մասին է, որը հանվում է անտառից, իրական հասցեատերերին հասցնելու հարցը:

«Քննարկվեց մի քանի տարբերակ, համայնքների ղեկավարների կողմից հետևյալ առաջարկը եղավ՝ որպեսզի պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները: Պետությունը համապատասխան ծառայությունների միջոցով կարող է հավաքել այդ թափուկը, հանել անտառից դուրս և համայնքի ղեկավարների կամ մարզպետարանի միջոցով բաժանել քաղաքացիներին»,- ասաց նա: Նա նշեց, որ վերջին շրջանում ԱԱԾ-ն ոչ միայն Տավուշում, այլ բոլոր անտառապատ մարզերի տարածքներում իրականացրել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ, բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ կողմից, որոնցում ներգրավված են նաև մի շարք պաշտոնատար անձինք:


Վանեցյանը Տավուշում բողոքի ակցիա անցկացրած բանկիչներին կոչ արեց նման արարքներ այլևս իրենց թույլ չտալ և ակցիաներ չանել: Ըստ նրա՝ բոլոր ծագած հարցերը պետք է լուծեն մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում:

Դիտվել է՝ 348

Մեկնաբանություններ