Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով
19.07.2019 | 13:59

Հայաստանի հովտային և նախալեռնային շրջաններում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը առաջիկա 5 օրերին կպահպանվի: Այսօր հյուսիսային շրջանների առանձին հատվածներում, հուլիսի 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 21-ին կբարձրանա 2-3 աստիճանով, 23-ի ցերեկը նույնքան կնվազի։ Երևանում հուլիսի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ի երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ