«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

«Շերեմետևո»-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան թռչող Boeing-ում

«Շերեմետևո»-ում արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան թռչող Boeing-ում
19.07.2019 | 14:00

Կեսգիշերն անց, Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում Boeing 737-ում ստեղծված արտակարգ իրավիճակի ժամանակ 8 ուղևորներ վնասվածքներ են ստացել օդանավը լքելիս: NordWind ավիաընկերության հայտարարության համաձայն՝ դեպի Երևան թռիչքին նախապատրաստվելիս ինքնաթիռի ներսում տարօրինակ հոտ է տարածվել: Օդանավի անձնակազմը տեղեկացրել է օդանավակայանի պաշտոնյաներին, և օդաչուն ինքնաթիռը դուրս է բերել թռիչքուղուց, անջատել շարժիչները։ Ինքնաթիռում հրդեհ չի եղել, թեև ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ օդանավում ծուխ է եղել։ Ինքնաթիռում եղել է 173 ուղևոր, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Փրկարար ծառայությունները ուղևորների այլ թիվ են հրապարակել՝ 187։ Միջադեպից հետո այն ուղևորներին, որ ցանկացել են թռչել, այլ ինքնաթիռ է տրամադրվել։

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ