«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Իջևանի բախումների գործով բերման է ենթարկվել 22 անձ, 13-ը ձերբակալված են

Իջևանի բախումների գործով բերման է ենթարկվել 22 անձ, 13-ը ձերբակալված են
19.07.2019 | 14:01

Չորեքշաբթի օրը Իջևանում տեղի ունեցած բախումների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում բերման է ենթարկվել 22 անձ, 3 անձ ներկայացել է ինքնակամ: 22 անձանցից 13-ը ձերբակալված են, 7-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին, 4 անձ քրեական գործի շրջանակում ունեն վկայի կարգավիճակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ 11 անձի հայտնաբերելու ուղղությամբ: Քրեական գործի շրջանակում մեղադրյալի դատավարական կարգավիճակ որևէ անձ չունի, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 3-րդ մասի առաջին կետով, 316-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով:


258-րդ հոդվածի 4-րդ մասով պատասխանատվություն է սահմանված զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու, 316-րդ հոդվածով՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և բռնություն գործադրելու համար, մանրամասնեց Քննչական կոմիտեի խոսնակը:

Դիտվել է՝ 413

Մեկնաբանություններ