Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

2011-2017թթ․ Սևանի մաքրման համար հատկացված միլիոնների գործով նյութեր են նախապատրաստվում

2011-2017թթ․ Սևանի մաքրման համար հատկացված միլիոնների գործով նյութեր են նախապատրաստվում
19.07.2019 | 14:02

Իրավապահները կպարզեն, թե ինչպե՞ս են ծախսվել 2011-2017 թվականներին Սևանա լճի մաքրման համար պետբյուջեից հատկացված միլիոնավոր դրամները, «Ֆեյսբուքյան ասուլիսի» ընթացքում հայտարարեց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, նշելով, որ հնարավոր չարաշահումները բացահայտելու համար փաստաթղթեր են ուղարկել Գլխավոր դատախազություն:

«Դատախազություն է փոխանցված ամբողջ փաթեթը, հիմա եթե դրա հիման վրա դատախազությունը կորոշի քրեական գործ հարուցի՝ կհարուցի, բայց նաև բազմաթիվ քրեական գործեր, Սևան ազգային պարկի հետ կապված, հարուցված են», - նշեց նախարարը:
Դատախազությունից փոխանցեցին, որ դեկտեմբերին ստացված փաստաթղթերն ուղարկել են ոստիկանություն, Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունից տեղեկացրին՝ նյութեր են նախապատրաստվում, արդյունքը կհրապարակվի շուտով: Սևանի կանաչելու պատճառներից մեկը ափերի ոչ պատշաճ մաքրումն է:

Դիտվել է՝ 542

Մեկնաբանություններ