Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփ․ Ամերիկյան ռազմանավը իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել

Թրամփ․ Ամերիկյան ռազմանավը իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
19.07.2019 | 14:03

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հինգշաբթի օրը Հորմուզի նեղուցում ամերիկյան ռազմանավը իրանական անօդաչու թռչող սարք է ոչնչացրել, որ սպառնալիք էր ներկայացնում USS Boxer ռազմանավի համար՝ թռչելով մեկ կիլոմետրից ցածր բարձրության վրա, իրանական կողմը անտեսել է քանիցս արված զգուշացումները։ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ Թեհրանը անօդաչուի կործանվելու մասին տեղեկություն չունի, միաժամանակ մեղադրել է Վաշինգտոնին «ինքն իրեն և ամբողջ աշխարհը անդունդի եզրին հասցնելու» մեջ:

Դիտվել է՝ 479

Մեկնաբանություններ