Ռուսաստանը դեմ է Թուրքիայի նկատմամբ ԵՄ միակողմանի պատժամիջոցներին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ համաեվրոպական համագործակցության վարչության տնօրեն Անդրեյ Կելինը: Նա նշել է, որ նման սահմանափակող միջոցները կիրառվում են առանձին պետությունների կողմից՝ հորինված կանոնների հիման վրա, կախված «րոպեական» քաղաքական գնահատականից: «Մենք դեմ ենք այդպիսի միջոցներով դիվանագիտություն վարելուն», - հայտարարել է Կելինը: