Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին

Արսեն Թորոսյանը հասավ իր նպատակին
19.07.2019 | 14:06

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանին արդեն տեղեկացրել են, որ նա օգոստոսի 1-ից ազատված է աշխատանքից:

Ըստ ծանուցման` Խուրշուդյանն աշխատանքից ազատվում է` իր աշխատանքին անհամապատասխանության հիմքով: Ըստ թերթի տեղեկությունների` Թորոսյանը Խուրշուդյանի հարցը բարձրացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, որից հետո վարչապետը փաստեր է պահանջել առողջապահության նախարարից: Նաինչ-որ բաներ, այնուամենայնիվ, ներկայացրել է, որից հետո էլ նման որոշում է կայացվել:


Թերթը հիշեցնում է, որ սա նույն Խուրշուդյանն էր, որին հենց Արսեն Թորոսյանն էր երաշխավորել, որ նշանակվի և նույնիսկ պաշտոնական արձանագրություններում կա, թե ինչպես է առաջադրել և կողմ քվեարկել Խուրշուդյանին: Բայց երբ 2019թ. հունվարից Առողջապահական տեսչությունը առանձնացավ նախարարության կազմից, Թորոսյանը սկսեց Խուրշուդյանից ազատվելու օպերացիան ու, պարզվում է, հաջողեց:

Դիտվել է՝ 458

Մեկնաբանություններ