Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար

Հնարավոր փոփոխություններն արվելու են Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար
19.07.2019 | 14:09

«Ժողովուրդը» գրում է՝ ի սկզբանե իշխանություններն այլ հաշվարկներ են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասով: Մասնավորապես, մինչև Վենետիկի հանձնաժողովի կողմից Հայաստանի դատական համակարգին վերաբերող հայտարարություն տարածելը իշխանությունները մտադրություն են ունեցել Սահմանադրական դատարանում ստեղծված իրավիճակը հանգուցալուծել այնպես, ինչպես ԲԴԽ պարագայում, և հաշվարկն այն էր, որ ՍԴ անդամները ԲԴԽ անդամների պես հերթով հրաժարական կտան, կգնան: Սակայն, ինչպես ասում են, իշխանությունների ծրագիրը չհաջողվեց, և ՍԴ անդամներն ամենևին էլ հրաժարական տալու մտադրություն չունեն:

«Ժողովուրդի» տեղեկություններով` քանի որ իշխանությունների` ՍԴ անդամների հրաժարականի ծրագիրը չստացվեց, որոշել են այլ ձևով հարցը լուծել և նախաձեռնել նաև սահմանադրական փոփոխություններ: Եվ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր. «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համատեքստում հնարավոր է նաև սահմանադրական փոփոխությունների իրականացումը»: Նա ակնարկել էր, թե դա պետք է արվի ժողովրդի պահանջով:


Եվ, ահա, Սահմանադրությունն էլ դա թույլ է տալիս անել, ու անհրաժեշտ է 150000 քաղաքացու նախաձեռնություն: Բայց իրավապահ ոլորտում կարծիք կա, որ իրականում հնարավոր փոփոխություններն արվելու են ոչ թե ճգնաժամը հանգուցալուծելու, այլ Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ դարձնելու համար»:

Դիտվել է՝ 483

Մեկնաբանություններ