«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Փաշինյանը դժգոհ է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից

Փաշինյանը դժգոհ է ԱԺ մի քանի հանձնաժողովների աշխատանքից
19.07.2019 | 14:14

«Փաստի» տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը հանձնարարել է ամառվա արձակուրդների ընթացքում ոչ թե պարապ «զվռնել, այլ ազատ ժամանակն օգտագործել ու ինքնակրթմամբ զբաղվել, ավելի կոնկրետ՝ աշխատել իրենց վրա՝ պարբերաբար օրենքներ կարդալով և օրենսդրական նախաձեռնությունների վրա աշխատելով: Նա դժգոհ է ԱԺ մի քանի մշտական հանձնաժողովներից, որոնք ղեկավարում են ՔՊ ներկայացուցիչները: Նա հասկացրել է, որ «մարդու խայտառակ եք անում, նայեք մյուս հանձնաժողովներն ինչ բովանդակային ու լուրջ նիստեր են անում, դրսից փորձագետներ հրավիրում»:


«Օրինակելի հանձնաժողովների առումով» խոսքը միայն ընդդիմադիրների ղեկավարածներին չի վերաբերում: Փաշինյանը գոհ է նաև գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի, պետական-իրավական հարցերի և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովներից: Փոխարենը, նույն աղբյուրների փոխանցմամբ, չափազանց դժգոհ է եղել արտաքին հարաբերությունների, եվրաինտեգրացիայի ու պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների ղեկավարների աշխատանքից»:

Դիտվել է՝ 487

Մեկնաբանություններ