ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլքեր Թյուրքը չորեքշաբթի կոչ է արել Սիրիայում և Լիբանանում առնվազն 12 մարդու կյանք խլած փեյջերի պայթյունների առնչությամբ անկախ հետաքննություն անցկացնել։ «Պետք է անկախ, մանրակրկիտ և թափանցիկ հետաքննություն անցկացել այս զանգվածային պայթյունների հանգամանքների վերաբերյալ, և նրանք, ովքեր պատվիրել և իրականացրել են նման հարձակումը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- ընդգծել է նա։               
 

Արցախի նախագահի միասնական թեկնածուի անունը հայտնի կդառնա աշնանը

Արցախի նախագահի միասնական թեկնածուի անունը հայտնի կդառնա աշնանը
19.07.2019 | 14:18

«Փաստը» գրում է. «Վերջին շրջանում Արցախի տարբեր քաղաքական ուժերի հայտարարություններն ուրվագծում են, որ առաջիկայում հնարավոր է նախագահի թեկնածուներից մեկի շուրջ լայն կոնսոլիդացիա: Թե ով կլինի տվյալ թեկնածուն, դեռևս հստակեցված չէ: «Փաստի» հավաստի տեղեկությունների համաձայն, համեմատաբար մեծ կուսակցությունները և Աժ-ում ներկայացված խմբակցություններն այդ հարցի շուրջ կոնսուլտացիաների նոր փուլ են սկսել:


Ավելի վաղ մի քանի ուժեր հայտարարել էին, որ հանդես են գալու սեփական թեկնածուով, սակայն ընտրություններից 10 ամիս առաջ այլ հուն մտան: Այնպես որ, չի բացառվում, որ առաջիկա նախագահական ընտրություններում տեղի ունենա լայն համախմբում' մեկ թեկնածուի շուրջ: Մեր արցախյան աղբյուրների փոխանցմամբ, թեկնածուի անունը պարզ կլինի միայն աշնան վերջին»:

Դիտվել է՝ 754

Մեկնաբանություններ