Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Թուրքիան մտահոգություն է հայտնել F-35 կործանիչների ծրագրից դուրս մնալու առնչությամբ

Թուրքիան մտահոգություն է հայտնել F-35 կործանիչների ծրագրից դուրս մնալու առնչությամբ
19.07.2019 | 14:19

Թուրքիայի նախագահի խորհրդական և մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլտոնի հետ՝ հայտնելով Անկարայի մտահոգությունը նորագույն F-35 կործանիչների արտադրության ծրագրում մասնակցության կասեցման վերաբերյալ: ԱՄՆ-ն նախօրեին հայտարարել էր Թուրքիային նորագույն կործանիչների արտադրության ծրագրից բացառելու որոշման մասին՝ ռուսական С-400 ՀՕՊ համակարգերի մատակարարման պատճառով: Անկարայի մասնակցությունը նախագծին վերջնականապես կավարտվի մինչև 2020-ի մարտի վերջ: Զրույցի ժամանակ ամերիկյան կողմին է փոխանցվել Անկարայի արձագանքը որոշման առնչությամբ, որն անհամատեղելի է երկու երկրների նախագահների նախորդ հայտարարությունների հետ: Ընդգծեվել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները դրականորեն չեն զարգանա, եթե հիմնվեն միակողմանի որոշումների վրա:

Դիտվել է՝ 463

Մեկնաբանություններ