Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը

Ադրբեջանը չի միացել Կրոնի ազատության նախարարական համաժողովի հայտարարությանը
19.07.2019 | 20:43

Ադրբեջանը Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը հրաժարվել է ստորագրել Վաշինգտոնում «Կրոնի ազատության նախարարական համաժողովի» եզրափակիչ հայտարարությունը, հայտնում է «Թուրան» գործակալության թղթակիցը:
ԱՄՆ Պետքարտուղարությունում անցկացված եռօրյա նախարարական հանդիպումների ժամանակ ելույթներ են ունեցել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, պետքարտուղար Մայք Պոմպեոն, 106 երկրներից ակտիվիստներ և կրոնական գործիչներ: Կրոնի հարցերով աշխարհի խոշորագույն այդ համաժողովում Հայաստանը ներկայացրել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, Ադրբեջանը՝ երկրի Կրոնական կառույցների հետ աշխատանքի հարցերը կարգավորող հանձնաժողովի նախագահ Մուբարիզ Ղուրբանլին: Ադրբեջանի պատվիրակությունը հրաժարվել է ստորագրել աստվածանարգության և ուրացողության վերաբերյալ օրենսդրության հետ կապված հայտարարությունը: Հայաստանը և Վրաստանը միացել են դրան: Կրոնական ազատությունների մասին ամենամյա զեկույցներում ամերիկյան Պետքարտուղարությունը պարբերաբար քննադատում է Ադրբեջանի իշխանություններին հավատացյալների ազատությունները սահմանափակելու համար:

Դիտվել է՝ 533

Մեկնաբանություններ