Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը

Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի փորձագետների խումբը
19.07.2019 | 20:50

ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի և ՀՀ պաշտպանության նախարարության 2019թ. համագործակցության ծրագրի համաձայն՝ հուլիսի 16-19-ը Հայաստանում էր ՆԱՏՕ-ի հեռավար տարաբաշխված ուսուցման ոլորտի փորձագետների խումբը` ծրագրերի համակարգող, պրոֆեսոր Պյոտր Գավլիչեկի գլխավորությամբ։ ՊՆ ռազմական ուսումնական հաստատությունների դասախոսական կազմի համար ՊՆ վարչական համալիրում ՆԱՏՕ-ի փորձագետներն անցկացրել են «Հեռավար դասընթացի ստեղծում և զարգացում» խորագրով գործնական դասընթաց, որի շրջանակում ներկայացվել են հեռավար դասընթացների ստեղծման մեթոդաբանությունը և արդի գործիքակազմը:
Դասընթացի արդյունքների ամփոփման ընթացքում քննարկվել են ՊՆ ռազմաուսումնական հաստատություններում հեռավար տարաբաշխված ուսուցման կարողությունների ներդրման ուղությամբ իրականացվող աշխատանքները և հետագա ծրագրերը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների ներկայացուցիչների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի կողմից նմանատիպ դասընթացների շարունակականության ապահովման, խորհրդատվության և մասնագիտական գրականության տրամադրման վերաբերյալ:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ