Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գրիգոր Բեքմեզյան. Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի

Գրիգոր Բեքմեզյան. Շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի
19.07.2019 | 20:51

Ես չեմ մեկնաբանի տիկին Տավարացյանի գործողությունները, նրա հայտարարությունը։ Միայն կարող եմ ասել, որ նա այդպես է նպատակահարմար գտել, լրագրողների հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

«Ես չեմ կարող ասել՝ բավարարու՞մ է հրաժարականը, թե՞ ոչ, միայն կարող եմ փաստել, որ ուղղակի նման բան է տեղի ունեցել, և շարունակելու ենք աշխատել առանց տիկին Տավարացյանի։ Մենք ոչ թե նրա հրաժարականն էինք պահանջում, այլ որոշակի գործընթաց էինք սկսել, որ փաստենք մի կարևոր հանգամանք՝ ճիշտ չենք համարում, որ անձը կարողանա ընտրվել, հետո՝ որոշ ժամանակ անց, երդվել, և այդ ընթացքում ԲԴԽ-ն մատնվի անգործության։ Մեր գործընթացն իր նպատակին հասավ։ Իհարկե, տիկին Տավարացյանն իրավունք ուներ հրաժարական չներկայացնելու, բայց ինքն այդպես ճիշտ գտավ, և մենք պետք է հարգենք այդ որոշումը», - նշեց Գրիգոր Բեքմեզյանը։ Նա միաժամանակ նշեց, որ Տավարացյանի հրաժարականից հետո կրկին ԲԴԽ երկու անդամի կարիք կա։ «Պետք է լինի խորհրդի նիստ, որի ընթացքում տիկին Տավարացյանը պետք է պնդի իր հրաժարականը, սակայն, դատելով հայտարարության տեքստից, ենթադրում եմ, որ չի գա», - ասաց Բեքմեզյանը:

Դիտվել է՝ 1103

Մեկնաբանություններ