Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հայաստանում զավթում են ասորական եկեղեցինե՞րը

Հայաստանում զավթում են ասորական եկեղեցինե՞րը
20.07.2019 | 11:11

Լուրեր են պտտվում, որ Հայաստանում զավթում են ասորական եկեղեցիները: Ազգային փոքրամասնությունների Համակարգող խորհրդի անդամ, ասորական համայնքի ներկայացուցիչ Իրինա Սագրադովա-Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է բաց նամակ՝ ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լուծելու ասորական եկեղեցու և մատուռի` հայ քահանայի կողմից զավթելու հարցը։ Ըստ այդ բողոք-նամակի՝ տեր Միքայել քահանա Նուրիջանյանն իր տիկնոջ հետ (Դիմիտրով գյուղի դպրոցի տնօրեն) ասորական եկեղեցում այրում են ասորական իկոնաները, իրենց խաչը, իսկ մյուս խաչը մի անկյունում է գցած (հետագա գործողություններից տեղյակ չեն)։ Հաջորդիվ դիմելու են Ռուսաստանի, ԱՄՆ-ի դեսպանատներ և ասորական բոլոր միջազգային կազմակերպություններին այն հայտարարությամբ, որ Հայաստանում, բավական չէ զավթում են ասորական եկեղեցիները, նաև ոչնչացնում են ասորական ժողովրդին պատկանելիության հետքերը։


Սույն լուրը դժգոհությունների ալիք է բարձրացրել:
Մարդիկ պատասխան են ակնկալում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս ամենը չի համապատասխանում իրականությանը և շուտով կլինի հերքումը:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ