Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր

Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր
21.07.2019 | 23:46

Ռուսաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում հուլիսի 21-ին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Մոսկվայի հայկական եկեղեցական համալիր: Այս մասին տեղեկացրին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։


«Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Գլխավոր հանձնակատարը մոմ վառեց, որից հետո այցելեց Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարան, որն իր գործունեությունը կսկսի սեպտեմբերից: Գլխավոր հանձնակատարը ծանոթացավ նաև եկեղեցու «Տապան» թանգարանի ցուցանմուշներին և «Գավիթ» թատրոնի գործունեությանը:
Այնուհետև Զարեհ Սինանյանը հանդիպեց Ռուսաստանի և Նոր Նախիջևանի առաջնորդանիստ եկեղեցու հոգևոր դասի, Նարեկացու անվան վարժարանի տնօրինության, ուսուցիչների, Հայորդյաց տան աշխատակազմի, Հայագիտական բաժնի և «Տապան» թանգարանի աշխատակիցների, «Նուռ» եկեղեցասեր երիտասարդության անդամների, թեմի մշակութային կառույցների ներկայացուցիչների, «Հայաստանյայց եկեղեցի» թերթի լրագրողների, գրադարանի տնօրինության և մի շարք հավատացյալների հետ:


Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Զարեհ Սինանյանը պատասխանեց ներկաներին հուզող բազմաթիվ հարցերի»,- նշված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է՝ 322

Մեկնաբանություններ