Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրանը չափազանց վտանգավոր ուղի է ընտրել

Իրանը չափազանց վտանգավոր ուղի է ընտրել
21.07.2019 | 23:49

Բրիտանիան հայտարարել է, որ Իրանը չափազանց վտանգավոր ուղի է ընտրել՝ կալանքի տակ առնելով բրիտանական դրոշի տակ Պարսից ծոցով անցնող նավթակիր լցանավը: Երկրորդ լցանավը Լիբերիայի դրոշի տակ է, սեփականատեր ընկերության ղեկավարությունն է բրիտանական:

«Միջադեպն առնչվում է երկու նավերի, առաջինը «Ստենա Իմպերոն» է, երկրորդը «Մեսդարը», անձնակազմում բրիտանացիներ չկան, մենք շատ մտահոգված ենք», - ասել է Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթը: Նրա փոխանցմամբ՝ Լոնդոնը հարցը քննարկում է Վաշինգտոնի հետ: Նավերը կալանքի տակ է վերցրել Իրանի հեղափոխական գվարդիան: Թեհրանը պնդում է, որ բրիտանական նավը չի արձագանքել օգնության մասին իրանական ձկնորսական նավի կոչին, ինչը միջազգային ծովագնացության օրենքի խախտում է: ԱՄՆ-ը դատապարտել է Թեհրանին և պահանջել է անհապաղ ազատել նավերն ու նավաստիներին:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ